Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի այսօրվա վերջին խաղում առաջատար «Լեսթեր Սիթին» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։
«Վիկարիջ Ռոուդում» հավասար պայքար ընթացավ, որտեղ նվազագույն հաշվով հաղթանակ տարան «աղվեսները»։ Հանդիպման միակ և «Լեսթերի» համար հաղթական գոլը խաղի 56-րդ րոպեին խփեց Ռիյադ Մահրեզը։
Այս հաղթանակից հետո Կլաուդիո Ռանիերիի սաները՝ վաստակած 60 միավորով կշարունակեն վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Մահրեզ՝ 56ր։