Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։
Խաղն անցավ «կարմիրների» զգալի առավելությամբ, որոնք 3 անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահը, Թրենդ Ալեքսանդր-Առնոլդը և Ռոբերտո Ֆիրմինոն։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 33 միավորով կշարունակի մնալ 2-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Սալահ՝ 67ր, Ալեքսանդր-Առնոլդ՝ 76ր, Ֆիրմինո՝ 89ր,
Հեռացում․ Հենդերսոն՝ 82ր։