Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր լավագույն քառյակում գտնվող «Ուոթֆորդին», որը մինչ այս խաղը պարտություն չէր կրել։
«Քաղաքայինները» տարան ընթացիկ առաջնությունում իրենց հերթական ջախջախիչ հաղթանակը։ Այս անգամ 6 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկական անգամ էլ գոլով աչքի ընկան Գաբրել Ժեսուսը, Նիկոլաս Օտամենդին և Ռահիմ Ստերլինգը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի սաները՝ վաստակած 13 միավորով նվազագույնը 1 օր միանձնյա կգլխավորեն մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Ագուերո՝ 27ր, 31ր, 81ր, Ժեսուս՝ 37ր, Օտամենդի՝ 63ր, Ստերլինգ՝ 89ր (11մ)։