Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսն իրենց մրցակիներին կոչ է արել մոռանալ Լիոնել Մեսսիին գնելու մասին:
Տարբեր լուրերի համաձայն, Մեսսին գոհ չէ «Բարսելոնայում» իր կարգավիճակից և մտածում է ակումբը փոխելու մասին: Տարբերակներից ամենից հավանական է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը, որը պատրաստ է արգենտինացի հարձակվողի համար 100 մլն ֆունտ վճարել:
-Խոսքը գնում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի մասին: «Մանչեսթեր Սիթին» և մյուս ակումբները կարող են մոռանալ Մեսսիին գնելու մասին:
Չկա այնպիսի գումար, որը «Բարսելոնային» կստիպի վաճառել Մեսսիին: Բոլոր նրանք, ովքեր մոտ են Մեսսիի հետ, գիտեն, որ նա սիրում է այս ակումբը և չի ցանկանում հեռանալ,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը: