«Չելսիի» հետ երեք տարվա պայմանագիր ստորագրած Պատրիկ Բեմֆորդը վարձավճարով տեղափոխվեց «Կրիստալ Փելես»:
21-ամյա Բեմֆորդը «Միդլսբրոյում» հանդես գալու ընթացքում նախորդ մրցաշրջանում իր մասին հայտնի դարձրեց լայն հանրությանը: Պատրիկը բոլոր մրցաշարերում միասին խփեց 19 գոլ և ճանաչվեց Չեմպիոնշիպի լավագույն ֆուտբոլիստ:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի թաքցրել, որ երկարաժամկետ պլաններ ունի Բեմֆորդի հետ կապված: Սակայն «կապույտների» հարձակման գծում առկա մեծ մրցակցության պատճառով տաղանդավոր ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան կխաղա լոնդոնյան մեկ այլ ակումբ «Կրիստալ Փելեսում», որտեղ Պրեմիեր Լիգայի խաղերի փորձ կկուտակի:
-Ես մշտապես երազել եմ լինել այս ակումբի մի մասը, և այժմ ուրախ եմ «Չելսիի» հետ նոր պայմանագիր ստորագրելու համար: «Կրիստալ Փելեսում» վարձավճարով խաղալն իմ կարիերայի հաջորդ քայլ է,- «կապույտների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բեմֆորդը: