• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» դարձյալ մտածում է Անդրե Շյուրլեի մասին

Անդրե ՇյուրլեԱնցած շաբաթ «Չելսիի» սկաուտները հետևել են Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Անդրե Շյուրլեի խաղին և հիմա լոնդոնյան ակումբը մտածում է Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հնարավոր ձեռքբերման մասին:

«Կապույտները» 22-ամյա Շյուրլեով ակտիվ հետաքրքրվում էին դեռ անցած ամառ, սակայն «Բայերը» հրաժարվեց վաճառել իր առաջատար խաղացողին:

«Չելսիի» մարզչական շտաբը լրջորեն մտահոգված է թիմի հարձակման գծով: Նրանց չի գոհացնում Տորրեսի և Սթարիջի խաղը: Եվ հենց նրանցից մեկի փոխարեն էլ կհրավիրվի Շյուրլեն:

Շյուրլեն կարող է հաջող խաղալ ինչպես հարձակման կենտրոնում, այնպես էլ եզրերում: «Չելսիի» սկաուտները կարծում են, որ Շյուրլեն իր ոճով կարող է լավ համագործակցել Մատայի, Ազարի և Օսկարի հետ և թիմին հարմարվելու խնդիր չի առաջանա: Sky Sports

Հետաքրքիր փաստեր