Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Չելսին» երրորդ անընդմեջ տնային պարտությունը կրեց «Բրենթֆորդից», զիջելով 0-2 հաշվով։
«Արսենալի» դեմ խաղից հետո Ակսել Դիսասին, Նոնի Մադուեկեն և Նիկոլաս Ջեքսոնը վերադարձան «ազնվականների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Մալո Գուստոյին, Էնցո Ֆերնանդեսին և Միխայիլ Մուդրիկին:
«Մեղուները» այս խաղի համար իրենց մեկնարկային կազմում կատարել էին երկու փոփոխություն՝ Աարոն Հիցքեյն և Մադս Ռոերսլևը փոխարինել էին Ֆրենկ Օնիեկային և Նիլ Մոպեյին։
«Չելսի» 0 – 2 «Բրենթֆորդ»
Գոլեր՝ Պինոկ, Մբեմո
Դեղին՝ Կայսեդո ֊ Մոպե, Օնիեկա,Գոդոս, Նյորգոր