
«Չելսին» ընկերական հանդիպում է նախատեսել միջազգային ընդմիջման ժամանակ, որպեսզի իր կիսապաշտպան Նգոլո Կանտեն վերականգնի իր խաղային պրակտիկան:
Կանտեն արդեն վերադարձել է շարք ազդրի վիրահատությունից հետո, ամբողջությամբ մարզվում է ընդհանուր խմբում և նույնիսկ ընդգրկվել է «Չելսիի» հայտացուցակում՝ անցած շաբաթ օրը «Էվերթոնի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում (2:2):
Խնդիրն այն է, որ Կանտեն չի խաղացել ավելի քան յոթ ամիս՝ օգոստոսից։ Հենց դրա համար էլ «կապույտները» ընկերական հանդիպում են կազմակերպում փակ դռների հետևում։
«Նգոլոն կշարունակի մարզվել երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին և միգուցե մի քանի րոպե ստանա ընկերական խաղում: Մենք դեռ որոշում ենք, թե ում դեմ ենք խաղալու, բայց այդ հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում:» – Փոթերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
Բացի այդ, մինչև մրցաշրջանի ավարտը «Չելսին» դեռ պետք է անցկացնի առնվազն 13 հանդիպում, այդ թվում՝ երկուսը «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում։