Դավիդ Լուիզին ՊՍԺ-ին վաճառելու բանակցությունների ժամանակ «Չելսին» հետաքրքրվել է փարիզեցիների հարձակվող Էսեկիել Լավեսիի տրանսֆերի հասանելիությամբ:
Անցած ուրբաթ «կապույտները» պաշտոնապես հայտնեցին Լուիզի տրանսֆերի հարցում համաձայնության գալու մասին: Գործարքի արժեքը գնահատվում է 40-50 մլն ֆունտ: Լոնդոնյան ակումբի ղեկավարներն օգտագործել են այդ հնարավորությունը Լավեսիի տրանսֆերի մասին տեղեկություն ստանալու համար:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Էսեկիելը մաս չի կազմի Լուիսի տրանսֆերին, եթե նրա տեղափոխությունն իրականանա: Սակայն ՊՍԺ-ն մտադիր չէ բաց թողնել իր ֆուտբոլիստին և անգամ խոսվում է, որ նրան նոր պայմանագիր կառաջարկի:
«Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի երկու խաղերում էլ 29-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Ֆրանսիայի գործող չեմպիոնի հետ Լավեսիի պայմանագրի լրանալուն դեռ երկու տարի կա: