• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» կարող է Ուոլլասին ուղարկել «Ռոմա» կամ «Ինտեր»

ՈւոլլասԻտալական Ա Սերիայի ակումբները` «Ռոման» և «Ինտերը», ցանկանում են վարձակալել «Չելսիի» 19-ամյա պաշտպան Ուոլլասին:

Հիշեցնենք, որ «ազնվականները» դեռևս անցած տարի են ձեռք բերել բրազիլիացի տաղանդին «Ֆլյումինենսեից» 4.5 մլն ֆուտնով: Անցած մրցաշրջանի կեսը Ուոլլասը վարձավճարով անցկացրել է հարազատ ակումբում:

Ներկա դրությամբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է աջ դիրքում օգտագործել Սեզար Ասպիլիկուետային և Բրանիսլավ Իվանովիչին, այդ պատճառով Ուոլլասը, ամենայն հավանականությամբ, պետք է սպասի իր հնարավորությանը վարձավճարով խաղալու ժամանակ:

-Նրա մասին շատ են խոսում, իսկ հիմա հայտնվել է նաև «Ինտերի» տարբերակը: «Ռոմայի» սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինիի հետաքրքրությունը գաղտնիք չէ, բայց կոնկրետ առաջարկներ որևէ կողմից դեռևս չեն հայտնվել,- գործակալ Ֆրեդերիկո Մորաեշի  խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

Հետաքրքիր փաստեր