![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2024/02/wolves-1280x427.webp)
«Չելսին» այս մրցաշրջանում կրեց Պրեմիեր լիգայի 10-րդ պարտությունը՝ սեփական հարկի տակ 2-4 հաշվով պարտվելով «Վուլվերհեմպտոնին»:
«Կապույտների» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն արձագանքել էր «Լիվերպուլից» կրած 4-1 պարտությանը` մեկնարկային կազմից դուրս թողնելով Բուենդիա Բադյաշիլին և Նոնի Մադուեկեին: Նրանց փոխարեն մեկնարկային կազմում ներառելով Մալո Գուստոյին և Քրիստոֆեն Նկունկուին։
Ռայան Աիտ-Նուրին, Ժոաու Գոմեսը և Պաբլո Սարաբիան վերադարձան «գայլերի» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Մեթ Դոերթիին, Թոմմի Դոյլին և Ժան-Ռիկներ Բելեգարդին։
«Չելսի» 2 – 4 «Վուլվերհեմպտոն»
Գոլեր՝ Պալմեր, Սիլվա – Կունյա (3), Դիսասի (ինքն․)
Դեղին՝ Գուստո, Կայսեդո, Չիլուել – Սեմեդու, Նետու