Այսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը։ Միմյանց էին հանդիպել «Չելսին» և «Տոտտենհեմը»։
Գոլառատ և բավական գեղեցիկ պայքարում 4-2 հաշվով հաղթանակ տարան «ազնվականները»։ Դուբլի հեղինակ դարձավ Վիլլիանը, մեկական գոլի հեղինակ էլ դարձան Էդեն Ազարը և Նեմանյա Մատիչը։ «Տոտտենհեմի» գոլերն էլ խփեցին Հարի Քեյնը և Դելե Ալին։
Ավելացնենք, որ կիսաեզրափակչի մյուս խաղը կկայանա վաղը՝ 18։00֊ին, որտեղ միմյանց հետ կմրցեն «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»։
Գոլեր․ Վիլլիան՝ 5ր, 43ր (11մ), Քեյն՝ 18ր, Ալի՝ 52ր, Ազար՝ 75ր, Մատիչ՝ 80ր։