«Բայերի» հարձակվող Անդրեյ Շյուրլեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Չելսիի» հետ: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Դեռ ապրիլի սկզբին տեղեկություն հաղորդվեց այն մասին, որ «ազնվականները» պայմանավորվել են Գերմանիայի ազգային հավաքականի 22-ամյա խաղացողի հետ: Անցած ուրբաթ Շյուրլեի ներկայացուցիչները ժամանել էին Լոնդոն՝ ներկա գտնվելու Անգլիայի գավաթի կիսաեզրափակչին և հարթելու անձնական պայմանագրի մանրամասները:
Ըստ աղբյուրի՝ «Չելսին» Շյուրլեի վրա կծախսի 50 մլն եվրո (43 մլն ֆունտ), ներառյալ ֆուտբոլիստի աշխատավարձը հինգ տարիների ընթացքում: Բացի այդ լոնդոնյան ակումբը որպես փոխհատուցում «Բայերին» կվճարի 22 մլն եվրո (19 մլն ֆունտ):