«Մանչեսթեր Սիթին» համաձայնություն է ձեռք բերել «Չելսիի» հետ և կիսապաշտպան Մատեո Կովաչիչին ձեռք կբերի 30 մլն ֆունտով:
«Չելսին» Կովաչիչի համար երաշխավորված կստանա 25 միլիոն ֆունտ ստեռլինգ, ըստ Sky Sports-ի, ևս 5 միլիոն նրանք կստանան բոնուսների տեսքով:
Սպասվում է, որ Կովաչիչի տեղափոխությունը «Սիթի» շուտով կհաստատվի: Ըստ շրջանառվող լուրերի՝ Խորվաթիայի հավաքականի 29 ամյա խաղացողն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «քաղաքացիների» հետ։
Կովաչիչը «Չելսին» ներկայացնում է 2018 թվականից։ Այդ ընթացքում Մատեոն «ազնվականների» կազմում անցկացրել է 221 հանդիպում, այդ թվում՝ 37-ը՝ 2022/23 թվականների մրցաշրջանում։ Այս ընթացքում Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը չորս մեծ գավաթ է կարողացել նվաճել։