«Չելսին» համաձայնեցրել է «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերային արժեքը: Ինչպես հաստատում է Mediaset-ը, այն կազմում է 42.5 մլն ֆունտ:
Մինչ այս պահը թվում էր, որ ամռանն «ազնվականների» գլխավոր տրանսֆերային նպատակը լինելու էր «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն: Մինչդեռ այժմ «Չելսին» փոխեց ծրագրերը:
Աղբյուրի հաղորդմամբ, բացի վերոնշյալ գումարից, իտալական ակումբը բոնուսներ կստանա՝ կախված այն բանից, թե ինչքան հաջող հանդես կգա Կավանին «Չելսիի» կազմում: Անձամբ Էդինսոնը Լոնդոնում ստանալու է շաբաթական 145 հազար ֆունտ: