Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը
04.10.2021, 09:42
19 մայիս 2022, 21:00
10.04.2013, 13:08
«Չելսին» հնարավոր է մեկնի Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղին «Ռուբինի» հետ առանց հայտավորված ձախ պաշտպանի: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Ինչպես հայտնի է, հիմնական ձախ պաշտպան Էշլի Քոուլը դեռ վնասվածք ունի: Նա ծնկատակի ջիլի վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վերախաղարկման ժամանակ:
Առողջական խնդիրներ ունի նաև Ռայան Բերտրանդը: 23-ամյա ֆուտբոլիստը հարբուխով հիվանդ է և չի մարզվել երեքշաբթի օրվանից: Ռայանի մասնակցության հարցը կորոշվի միայն չորեքշաբթի օրը՝ Մոսկվա մեկնելուց անմիջապես առաջ:
Քոուլի և Բերտրանդի կորուստը կարող է ստիպել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին պաշտպանության եզրում խաղացնել 18-ամյա հոլանդացի Նատան Ակեին կամ Պաուլո Ֆերեյրային: Վերջինս ընթացիկ մրցաշրջանում գործնականում դաշտ դուրս չի եկել:
04.10.2021, 09:42
28.09.2021, 11:04