«Չելսին» պաշտոնապես ներկայացրել է 2014/15 մրցաշրջանի տնային մարզահագուստը, որն արտադրել է Adidas ընկերությունը:
Ինչպես մեկ տարի առաջ, այս անգամ էլ մարզահագուստի ներկայացումը կատարվել է օրիգինալ կերպով: Այս անգամ «կապույտները» կարգախոս են ընտրել՝ «Ընդմիշտ կապույտ» (“Forever Blue”):
Նոր մարզահագուստն արդեն հնարավոր է պատվիրել, իսկ ազատ վաճառքը կլինի ապրիլի 30-ից: Մեծահասակների կիսաթև մարզահագուսն արժի 55 ֆունտ: