
«Չելսին» որոշել է ժամկետից շուտ հետ կանչել կիսապաշտպան Չեզարե Կասադեին, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Լեսթերում»:
«Չելսիի» կազմում մի քանի նախամրցաշրջանային հանդիպումներ անցկացնելուց հետո Կասադեն օգոստոսին վարձավճարով ուղարկվեց «Լեսթեր», որտեղ նա 25 խաղում կարողացել է դառնալ 3 գոլի հեղինակ, բայց ընդամենը 8 անգամ է հայտնվել «աղվեսների» մեկնարկային կազմում։
Կասադեի ժամանակից շուտ վերադարձնելու որոշումը ամենևին էլ պայմանավորված չէ 21 ամյա իտալացու խաղային րոպեների պակասով։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Չելսին» Կասադեին խլում է Չեմպիոնշիպի առաջատարներից, որպեսզի Չեզարեն դառնա Մաուրիսիո Պոչետինոյի թիմի մի մասը մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Պրեմիեր լիգայից բացի, «Չելսին» շարունակում է խաղալ Լիգայի գավաթում և Անգլիայի գավաթում։ «Ազնվականները» գավաթային հանդիպումներ ունեն «Միդլսբրոյի» և «Աստոն Վիլլայի» դեմ, և մեկ ավել կիսապաշտպանը չի վնասի լոնդոնյան թիմին: