«Չելսին» պատրաստ է ամռանը բաց թողնել իր դարպասապահ Պետր Չեխին, սակայն պոտենցիալ գնորդից պահանջում է 10 մլն ֆունտ:
Երեքշաբթի օրը 32-ամյա Չեխը խոստովանեց, որ ևս մեկ նման մրցաշրջան չի հանդուրժի և պատրաստվում է փոխել ակումբը: Պետրին չի գոհացնում այն իրավիճակը, երբ նրան դիտարկում են որպես Տիբո Կուրտուային փոխարինող:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «կապույտները» չեն պատրաստվում կանգնել Չեխի ճանապարհին, սակայն պոտենցիալ գնորդից կպահանջեն 10 մլն ֆունտ:
-Հաջորդ մրցաշրջանի համար պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ, այնպես որ ամեն ինչ կապված է ակումբից: Հուսով եմ, որ համաձայնության կգանք,- ասել է Չեխը: