«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ պատրաստ է բաց թողնել թիմի պաշտպան Ֆիլիպե Լուիսին, վինգերներ Խուան Կուադրադոյին և Մոհամեդ Սալահին:
Ընդամենը մեկ տարի առաջ Լուիսը 15,8 մլն ֆունտով տեղափոխվեց «Չելսի»: Այժմ բարզիլիացի պաշտպանը կարող է հետ վերադառնալ «Ատլետիկո»: «Սթեմֆորդ Բրիջում» Ֆիլիպեին կարող է փոխարինել «Աուգսբուրգի» ֆուտբոլիստ Աբդուլ Ռահիմ Բաբան:
Կուադրադոն «կապույտներին» միացավ 26,1 մլն ֆունտով: Կոլումբիացին, որի համար պայքարում է «Յուվենտուսը», չի կարողանում տպավորություն թողնել Ժոզե մոուրինյոյի վրա:
Պորտուգալացի մասնագետը պատրաստ է վաճառել կամ կրկին վարձակալության ուղարկել նաև եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահին:
-Եթե նրանք («Ատլետիկոն») ցանկանան վերադարձնել Լուիսին, ապա մենք կքննարկենք առաջարկը: Որից հետո մենք դուրս կգանք տրանսֆերային հարթակ:
Սալահի ապագան տեսնում եմ կրկին ինչ որ մի տեղ: Դա կարող է լինել վարձակալություն կամ վաճառք: Այս պահին մենք նույն դիրքում ունենք Ազար, Վիլլիան, Տրաորե, Մոզես և Կուադրադո: Լավ կլինի, որ այդքան շատ չլինեն,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: