
«Չելսին» սկսել է պատրաստվել Մեյսոն Մաունտից բաժանմանը և արդեն գտել է իր աշակերտին փոխարինող՝ ի դեմս «Ֆուլհեմի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրայի։
Մաունտի պայմանագրի ավարտին դեռ մեկ տարի կա, և «Չելսին» մտադիր է եկող տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Մեյսոնին, եթե մինչ այդ գործարքը երկարաձգելու բանակցություններում առաջընթաց չգրանցվի:
Մաունտն արդեն մերժել է նոր պայմանագրի մի քանի առաջարկ, իսկ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում են 24 ամյա անգլիացու շուրջ ստեղծված իրավիճակին։
«Չելսիի» համար Մաունտին փոխարինող կարող է լինել Պերեյրան, ով հենց նոր է «Յունայթեդից» տեղափոխվել «Ֆուլհեմ» 10 միլիոն ֆունտով և պայմանագիր ունի մինչև 2026 թվականը, հայտնում է ESPN-ը:
27 ամյա բրազիլական ծագումով բելգիացին հիանալի մրցաշրջան է անցկացնում՝ 32 խաղում 3 գոլով և 6 գոլային փոխանցումով և այժմ գնահատվում է 25-35 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Հավելենք, որ Պերեյրան «սպիտակների» կազմում իր խաղով գրավել է նաև «ՊՍԺ»-ի և «Ատլետիկոյի» ուշադրությունը։