Ինչպես հայտնի է դառնում The Telegraph պարբերականից, «Չելսին» մտադիր է թիմի կենտրոնը ուժեղացնել այս երեք կիսապաշտպաններից մեկի օգնությամբ՝ Պոլ Պոգբա՝ «Յուվենտուս», Կոկե՝ «Ատլետիկո», Պաուլինյո՝ «Տոտտենհեմ»:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զգում է, որ իր թիմի կիսապաշտպանությունն ուժեղացման կարիք ունի, քանի որ Ֆրենկ Լեմպարդն արդեն 35 տարեկան է, իսկ Դավիդ Լուիզը տեղափոխվում է ՊՍԺ-ը:
Այդ պատճառով «Չելսիի» ուշադրության կենտրոնում են այս երեք կիսապաշտպանները, որոնից յուրաանչյուրի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն ֆունտից ավել: