«Չելսին» պատրաստվում է ձեռք բերել «Սաութհեմպտոնի» պաշտպան Լյուկ Շոուի տրանսֆերային իրավունքերը:
Ինչպես հաղորդում է Sundey Express-ը, «ազնվականները» պատրաստվում են գրավիչ առաջարկ անել «Սաութհեմպտոնին»: Նույն աղբյուրի համաձայն, լոնդոնցիները համաձայն են Շոուի տեղափոխության համար վճարել 36 մլն եվրո: Ժոզե Մոուրինյոն Շոուին տեսնում է Էշլի Քոուլին փոխարինող:
Հիշեցնենք, որ 18-ամյա անգլիացին «Սաութհեմպտոնի» սան է և այդ ակումբում մասնակցել է արդեն 35 հանդիպման: Շոուն նաև Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է: