Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Գրեթե հավասար պայքարում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Բերտրան Տրաորեն, իսկ պատասխան գնդակը խաղավարտից 5 րոպե առաջ խփեց Բիրամ Դիուֆը։
Այս հանդիպումից հետո «Չելսին»՝ վաստակած 40 միավորով կշարունակի մնալ 10-րդ հորիզոնական։
Գոլեր․ Տրաորե՝ 39ր, Դիուֆ՝ 85ր։