Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» լոնդոնյան դերբիում հանդիպել էր «Կրիստալ Փելեսին»։
Ընթացիկ մրցաշրջանն անհաջող մեկնարկած «ազնվականներն» անակնկալ պարտություն կրեցին սեփական հարկի տակ։ Ալան Պարդյուի թիմը հաղթեց 1-2 հաշվով և բարելավեց իր դիրքերը մրցաշարային աղյուսակում։
Հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին բացեց երիտասարդ Բակարի Սակոն։ 79-րդ րոպեին «Չելսիի» նորեկ Ռադամել Ֆալկաոն վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն ընդամենը 2 րոպե հետո հյուրերի պաշտպան Ժոել Ուորդը խփեց իր թիմի հաղթական գնդակը։
Գոլեր․ Սակո՝ 65ր, Ֆալկաո՝ 79, Ուորդ՝ 81ր։