Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում առաջատարներից «Չելսին» հյուրընկալել էր 6-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
Խաղն անցավ «ազնվականների» նկատելի առավելությամբ, ովքեր էլ 2 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Պեդրոն և Ազարը։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակած 12 միավորով կշարունակի մնալ 2-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Պեդրո՝ 72ր, Ազար՝ 85ր։