Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի այսօրվա առաջին խաղում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր Լիվերպուլից ժամանած «Էվերթոնին»։
«Ազնվականները» խաղի ելքը վճռեցին դեռ առաջին խաղակեսում՝ երկու անգամ գրավելով հյուրերի դարպասը։ 27֊րդ րոպեին Ալվարո Մորատայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Սեսկ Ֆաբրեգասը, իսկ ընդմիջումից 5 րոպե առաջ արդեն Մորատան դարձավ գոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 6 միավորով բարձրացավ 5֊րդ հորիզոնական։
Գոլեր․ Ֆաբրեգաս՝ 27ր, Մորատա՝ 40ր։