Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Չելսին» հյուրընկալել էր հետնապահ «Ֆուլհեմին»։
Լոնդոնյան դերբիում 2-0 հաշվով հաղթանակ տարան «ազնվականները»։ Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Պեդրո Ռոդրիգեսը, իսկ երկրորդ գոլի հեղինակը դարձավ Ռուբեն Լոֆտուս-Չիկը։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակած 31 միավորով վերադարձավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Պեդրո՝ 4ր, Լոֆտուս-Չիկ՝ 82ր։