Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Կրիստալ Փելեսին»։
Լոնդոնյան դերբիում հաղթանակ տարան «ազնվականները»։ Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց բրազիլացի կիսապաշտպան Վիլլիանը, որից 8 րոպե հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Մարտին Քելին։ Հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Վերջին րոպեին աչքի ընկավ Պատրիկ Վան Անհոլթը։
Չնայած հաղթանակին, «Չելսին» կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Վիլլիան՝ 25ր, Քելի՝ 32ր (ինքն․), Վան Անհոլթ՝ 90ր։