Պրեմիեր Լիգայի 1-ին տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընակալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»:
Ամեն ինչ լավ սկսվեց «ազնվականների» համար: Վստահ մեկնարկ, որը 23-րդ րոպեին բերեց առավելություն հաշվի մեջ: Ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբի առաջին գոլը խփեց Օսկարը: Սակայն ընդամենը 6 րոպե հետո հյուրերի նորեկ Անդրե Այուն վերականգնեց հաշվի հավասարությունը: Չնայած առաջին խաղակեսում ինքնագոլի շնորհիվ Ժոզե Մոուրինյոյի թիմը կրկին առջևում էր, սակայն նրանք այս խաղից ընդամենը մեկ միավոր վաստակեցին:
Երկրորդ խաղակեսի առաջին րոպեներին խաղի կանոնների խախտման համար կարմիր քարտ ստացավ Տիբո Կուրտուան և իր թիմի դարպասին 11 մետրանոց բերեց, որն անվրեպ իրացրեց Բաֆետիմբի Գոմիսը:
Գոլեր. Օսկար՝ 23ր, Այու՝ 29ր, Ֆերնանդես՝ 30ր (ինքն.), Գոմիս՝ 55ր (11մ):
Հեռացում. Կուրտուա՝ 52ր: