Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
«Ազնվականները», ովքեր նախորդ տուրում զիջել էին «Նյուքասլին», այս անգամ էլ միավորներ կորցրեցին Սթիվ Քլարկի սաների հետ խաղում:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սամուել Էտո’Օն բացեց հաշիվը՝ առաջ մղելով «Չելսիին»: Երկրորդ խաղակեսում «Վեստ Բրոմվիչը» կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Միայն խաղի վերջին րոպեին Էդեն Ազարը 11 մետրանոց հարվածով կարողացավ «Չելսիին» փրկել պարտությունից:
Գոլեր․ Էտո’Օ՝ 45ր, Լոնգ՝ 60ր, Սեսենյոն՝ 68ր, Ազար՝ 90ր (11մ):