Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում առաջատար «Չելսին» ընդունել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
Անհավանական մարզավիճակում գտնվող «ազնվականները» շարունակեցին իրենց հաղթարշավը՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։
Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Պեդրոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էդեն Ազարը։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 46 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել աղյուսակը։
Գոլեր․ Պեդրո՝ 24ր, 90+3ր, Ազար՝ 49ր (11մ):