Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում առաջատար «Չելսին» ընդունել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Գոլառատ խաղում իրենց հերթական հաղթանակը տարան Անտոնիո Կոնտեի սաները։ Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Վիլլիանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գարի Կեհիլը և Դիեգո Կոստան։ Հյուրերից էլ գոլերի հեղինակ դարձան Պիտեր Քրաուչը և Բրունո Մարտինս Ինդին։
Այս հաղթանակից հետո «կապույտները»՝ վաստակած 49 միավորով կշարունակեն պահպանել առաջին հորիզոնականը։
Գոլեր․ Կեհիլ՝ 34ր, Մարտինս Ինդի՝ 46ր, Վիլլիան՝ 57ր, 65ր, Քրաուչ՝ 64ր, Կոստա՝ 85ր։