Անգլիայի գավաթի 5-րդ փուլում միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգան ներկայացնող «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։
«Կապույտները» ջախջախիչ հաղթանակ տարան «քաղաքայինների» նկատմամբ և դուրս եկան առաջնության հաջորդ փուլ։ Թիմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին մեկական գոլով։ Դիեգո Կոստայի գոլին հյուրերից պատասխանեց 19-ամյա Դևիդ Ֆոպալան։ Երկրորդ խաղակեսում «Չելսին» ևս 4 անգամ գրավեց «Սիթիի» դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Վիլլիանը, Գարի Կեհիլը, Էդեն Ազարը և Բերտրան Տրաորեն։ 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել Օսկարը։
Գոլեր․ Կոստա՝ 35ր, Ֆոպալա՝ 37ր, Վիլլիան՝ 48ր, Կեհիլ՝ 53ր, Ազար՝ 67ր, Տրաորե՝ 89ր։