Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջում», ուր լոնդոնյան դերբիում միմյանց էին հանդիպել «Չելսին» և «Արսենալը»:
Լոնդոնյան այս հակամարտությունում «Չելսին» ջախջախիչ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ:
Արդեն խաղի 7-րդ րոպեին հաշիվը 2-0 էր: Գոլերի հեղինակ էին դարձել Սամուել Էտո’Օն և Անդրե Շյուրլեն: Հանդիպման 15-րդ րոպեին իրենց տուգանայինում Օքսլեյդ-Չեմբերլենի ձեռքով խաղի պատճառով դաշտից սխալմամբ հեռացվեց Կիերան Գիբսը և «Արսենալի» դարպասը նշանակվեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Էդեն Ազարը՝ 3-0: Իսկ առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպման հաշիվը 4-0 դարձրեց Օսկարը:
2-րդ խաղակեսը նույնպես անցավ «Չելսիի» առավելությամբ: Խաղի 66-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Օսկարը՝ 5-0, իսկ 71-րդ րոպեին «Չելսիի» կազմում իր առաջին գնդակը խփեց Մոհամեդ Սալահը՝ 6-0:
Գոլեր. Էտո’Օ՝ 5ր, Շյուրլե՝ 7ր, Ազար՝ 17ր (11մ), Օսկար՝ 42ր, 66ր, Սալահ՝ 71ր:
Հեռացում. Գիբս՝ 15ր:
Դիտել հանդիպման ամբողջական տեսագրությունը