Երեկ կայացան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի մնացած հանդիպումները։ «Արսենալը» Լոնդոնում ընդունել է ՊՍԺ-ին, իսկ «Մանչեսթեր Սիթին» մեկնել էր Մյունխենգլադբախ։
Անգլիական երկու թիմերն էլ ոչ քի ավարտեցին իրենց խաղերը։ «Արսենալը», որն արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆ փուլում, A խմբում ունի 11 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն է։ Գործնականում հաջորդ փուլի ուղեգիրն ապահովել է նաև Պեպ Գվարդիոլայի թիմը, որը երեկ 1-1 խաղաց «Բորուսիայի» հետ։
Արսենալ 2-2 ՊՍԺ
Գոլեր․ Կավանի՝ 18ր, Ժիրու՝ 45ր, Վերատի՝ 59 (ինքն․), Իվոբի՝ 77ր (ինքն․)
Բորուսիա Մ 1-1 Մանչեսթեր Սիթի
Գոլեր․ Ռաֆաել՝ 23ր, Սիլվա՝ 45ր։