Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Չելսին» հյուրընկալվել էր ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին»։
Գուս Հիդինգի թիմը 2-1 հաշվով պարտություն կրեց մրցակցի հարկի տակ։ Հանդիպման հաշիվը բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին պատասխան գնդակը խփեց Ջոն Օբի Միկելը։
Դաշտի տերերի հաղթական գնդակն էլ 78-րդ րոպեին հեղնակեց փոխարինման դուրս եկած Էդինսոն Կավանին։
Ավելացնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին, «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։
Գոլեր․ Իբրահիմովիչ՝ 39ր, Միկել՝ 45ր,Կավանի՝ 78ր։