Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Չելսին» հյուրընկալվել էր ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենին»:
Ժոզե Մոուրինյոյի թիմը մրցակցի հետ փոխանակվեց մեկական գոլով: Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց Բրանիսլավ Իվանովիչը: Դաշտի տերերի պատասխան գնդակը 54-րդ րոպեին խփեց Էդինսոն Կավանին:
Ավելացնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա մարտի 11-ին՝ «Սթեմֆորդ Բրիջում»:
Գոլեր. Իվանովիչ՝ 36ր, Կավանի՝ 54ր: