Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի իր առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր Մյունխենի «Բավարիային»։
Խաղն անցավ ամբողջությամբ դաշտի տերերի առավելությամբ, ովքեր 5 անգամ գրավեցին «զինագործների» դարպասը։ Լոնդոնյան ակումբի միակ գնդակը 30-րդ րոպեին խփեց Ալեքսիս Սանչեսը, իսկ գերմանական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Տիագո Ալկանտարան, մեկական գոլ էլ իրենց անվան դիմաց գրանցին Արիեն Ռոբենը, Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլերը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 7-ին «Էմիրեյթսում»։
Ռոբեն՝ 11ր, Սանչես՝ 30ր, Լևանդովսկի՝ 53ր, Ալկանտարա՝ 56ր, 63ր, Մյուլեր՝ 88ր։