• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պարդյուի կարծիքով Սէր Ալեքսը արժանի է պատժի

Պարդյու և Սէր Ալեքս«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ցանկանում է, որպեսզի Սէր Ալեքս Ֆերգյուսոնը պատժվի: Պարդյուն հորդորում է ֆուտբոլի ասոցացիայի կարգապահական կոմիտեին` պատժել «Յունայթեդի» գլխավոր մարզչին մրցավարներին ընդդիմանալու համար:

Չորեքշաթբի օրը կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբին Սէր Ալեքսը դժգոհել էր Մայք Դինի գործողություններից: Մասնավորապես Սէր Ալեքսը կարծում էր, որ մրցավարները սխալ են թույլ տվել Ջոննի Էվանսի ինքնագոլի ժամանակ:

Այնուամենայնիվ, Դինը հետխաղյա հաշվետվությունում ոչինչ չէր գրել «մանկունյանցիների» գլխավոր մարզչի մասին, որն էլ ազատեց Սէր Ալեքսին կարգապահական տույժից:

Ալան Պարդյուն սակայն համոզված է` Ֆերգյուսոնը արժանի է պատժի:

-Ֆուտբոլը զգացմունքային սպորտաձև է, և Սէր Ալեքսն ու Մայք Դինը անկեղծ զրուցում էին: Ես նույնպես կարող էի ինձ այդպիսի բան թույլ տալ, սակայն դրանից հետո ինձ միանգամից կհեռացնեին դաշտից:

Կարծում եմ ֆուտբոլի ասոցացիան պետք է ուշադրություն դարձնի այս դրվագի վրա: Սակայն, նրանք կարծես թե չեն պատրաստվում նման բան անել,- ասել է Պարդյուն: ESPN

Հետաքրքիր փաստեր