«Արսենալի» լեգենդ Ռեյ Պարլորը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ է տալիս արդեն այժմ մտածել իրեն փոխարինող գտնելու մասին՝ այդ պաշտոնի համար առաջարկելով իր նախկին ակումբակիցներ Պատրիկ Վիեյրային և Թիերի Անրիին։
Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Վենգերը երկու տարվա պայմանագիր ստորագրեց «զինագործների» հետ։ Այս պարագայում, «Արսենալը» հնարավոր է նոր մարզչի կարիք ունենա 2019 թվականին, և Պարլորն ունի իր հաշվարկները։
-«Արսենալի» փոխարեն ես այժմ կփնտրեի Վենգերին փոխարինող։ Այս խնդրով պետք է հիմա զբաղվել։
Գիտե՞ք, թե ում նշանակումը մի օր իդեալական կլինի․ Պատրիկ Վիեյրայի։ Նա մարզում է Նյու-Յորքում, սակայն այժմ նրան տեսնում են ոչ թե որպես «Արսենալի», այլ «Մանչեսթեր Սիթիի» ապագա մարզիչ։
Հետագայում հնարավոր է լինի Թիերի Անրիի նշանակումը։ Նա շատ խելացի մարդ է և լավ գիտի խաղացողներին։ Նա լավ կհամապատասխանի այդ գործին։
Կստանա՞ արդյոք հնարավորություն։ Ով գիտի։ Ես մշտապես կենտրոնացած եմ նախկին ֆուտբոլիստների վրա,֊ ասել է Պարլորը։ AskFans