• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պետր Չեխ. «Չեմպիոնական մրցավազքում 3 թիմ կա»

Պետր Չեխ«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքում մնացել է երեք թիմ՝ «Չելսի»-ն և Մանչեսթերյան երկու ակումբները: Չեխը համոզված է, որ այս երեքից և ոչ մեկին հաղթանակը հեշտությամբ չի տրվի:

-Երևում է, որ հենց այդպես էլ կլինի (կպայքարեն երեք թիմ): Մենք շատ լավ սկսեցինք մրցաշրջանը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտությամբ սկսեց, բայց հիմա առջևում է: «Սիթի»-ն երեկ լավ հաղթանակ տարավ, քանի որ 1:0 հաշվից հետո թվում էր «Տոտենհեմ»-ը միավոր վաստակելու լավ հնարավորություն ունի: Բայց «Սիթի»-ն կարողացավ հաղթել և միանալ մեզ:

Երկու շաբաթից մենք կխաղանք «Սիթի»-ի դեմ, որը շատ կարևոր է երկու թիմերի համար էլ:

Կարծում եմ մենք լավ որակներ ունենք, որպեսզի վերցնենք Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբի կոչումը:

Մենք արդեն երկու-երեք բարդ խաղ ենք ունեցել, որոնցում չի հաջողվել հաղթել, բայց դուք կարող եք նկատել, որ մենք մեծ առաջընթաց ունենք,- «Չելսի»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Չեխը:

Հետաքրքիր փաստեր