mnatany.am

Նորություններ

Պիկե․ «Ռեալը» և «Բարսելոնան» չէին կարողանա հաղթել Պրեմիեր Լիգան

12.11.2015, 12:47

Խերարդ ՊիկեԻսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» չէին կարողանա առաջին փորձից հաղթել Պրեմիեր Լիգան։

 

Պիկեն լավ ծանոթ է անգլիական ֆուտբոլում առկա մրցակցությանը։ Խերարդն իր կարիերայի առաջին չորս տարին անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։

 

Վերջին տարիների ընթացքում իսպանական գրանդները հաջողությամբ են հանդես գալիս եվրոպական արենայում, ի տարբերություն Անգլիայի իրենց գործընկերների, սակայն Պիկեն վստահ է, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» համար դժվար կլիներ խաղալ Պրեմիեր Լիգայում։

 

-Կարծում եմ, եթե «Բարսելոնան» և «Ռեալը» հանդես գային Պրեմիեր Լիգայում, ապա առաջին մրցաշրջանում առաջնությունը հաղթելու ոչ մի շանս չէին ունենա։ Ես այդպես եմ մտածում, քանի որ, երբ դու ուղևորվում ես «Ստոկ Սիթիի» կամ նման ակումբի հետ խաղին, քեզ համար շատ դժվար է լինում,- ասել է Պիկեն։ The Telegraph

 

28-ամյա պաշտպանը նաև խոսել է այն պատճառների մասին, որոնք նրան ստիպեցին հեռանալ «Յունայթեդից»։

 

-Երբ ես ակումբում էի, այնտեղ էր Ռուդ վան Նիստեռլոյը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռայան Գիգգսը, Ռոյ Քինը։ Մենք 2008 թվականին հաղթեցինք Չեմպիոնների Լիգան։ Դա շատ լավ թիմ էր։

 

Հիմնական կենտրոնական պաշտպանները Ռիո Ֆերդինանդը և Նեմանյա Վիդիչն էին։ Իմ բախտը չբերեց։ Նրանք երբեք վնասվածք չէին ստանում։ Իմ հեռանալուց հետո միայն նրանք սկսեցին վնասվածքներ ստանալ։ Այդպիսին է ֆուտբոլը։ Ես երջանիկ էի Մանչեսթերում, չնայած որ չէի խաղում այնքան, որքան ցանկանում էի,- ավելացրել է Պիկեն։

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

19.09.2021, 16:36

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության ամենակարևոր գրավակններից է, թե ինչպես կկառուցի ու ինչպիսին կլինի Սուլշերի և Ռոնալդուի հարաբերությունը։

կարդալ...

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

03.02.2021, 01:00

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

Մարկուս Ռեշֆորդը գոլերի քանակով Մանչեսթեր Յունայթեդի կազմում անցավ լեգենդար Էրիկ Կոնտանային։ Երիտասարդ անգլիացին Սաութհեմթոնի դեմ խաղում հեղինակեց իր 83-րդ գոլը մանկունյանցիների կազմում բոլոր մրցաշարերում։

կարդալ...