Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպան Մուսա Սիսոկոյի տրանսֆերը գնելու հարցում համաձայնության է եկել «Նյուքասլի» հետ։
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար պայքարը «Մանչեսթեր Յունայթեդին» զիջելուց հետո «արքայական ակումբը» քայլ կատարեց ավելի հասանելի տարբերակին։
Ինչպես հայտնում է The Telegraph֊ը, առաջիկա օրերին Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիրը 30 մլն ֆունտ կառաջարկի Սիսոկոյի համար, ով «Նյուքասլը» լքելու ցանկություն ունի։
«Ռեալը» հուսով է այս շաբաթ ավարտին հասցնել Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Իսպանական ակումբի առաջարկը միանգամայն կգոհացնի «կաչաղակների», ովքեր մինչև Եվրո-2016-ը Մուսային գնահատում էին ընդամենը 22 մլն ֆունտ։