«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին կարծիք է հայտնել, որ դեռ իր ապագայի հարցում չկողմնորոշված Ռոբերտ Լևանդվսկին կարող է հաջող հանդես գալ «Արսենալում»:
Հայտնի է, որ «Բորուսիան» մտադիր չէ բաց թողնել իր առաջատարին ո՛չ «Բավարիա», ո՛չ այլ ակումբ: Սակայն անձամբ Ռոբերտը դեմ չէ լքել Դորտմունդը:
Պոդոլսկին, ով Ռոբերտին լավ ճանաչում է «Քյոլնում» խաղացած տարիներից, կարծում է, որ լեհ հարձակվողը հաջողությամբ կուժեղացնի ցանկացած ակումբ:
-Նախորդ մրցաշրջանում նա 24 գոլի հեղինակ է դարձել: Նա դա կարող է ամենուրեք անել, և հիանալի կլինի, եթե տեղափոխվի «Արսենալ»:
Վերջիվերջո որոշումն ինքը պետք է կայացնի, այլ ոչ թե թերթերը կամ մարզիչը,- Պոդոլսկու խոսքերն է մեջբերում Polska The Times-ը:
Ավելացնենք, որ 24-ամյա լեհի համար պայքարում է «Մանչեսթեր Սիթին», ով հրաժարվեց Էդիսոն Կավանիին ձեռք բերելու մտքից և այժմ պատրաստ է «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրջորեն պայքարել Լևանդովսկու համար: