• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոլ Լամբերտ. «Սա իմ լավագույն հաղթանակն էր»

Պոլ Լամբերտ«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը «Չելսիի» նկատմամբ տարած երեկվա հաղթանակը համարել է բիրմինգհեմյան ակումբի ղեկին իր լավագույն խաղը:

Երկրպագուների աջակցության և թիմային խաղի շնորհիվ «վիլլացիները» Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթեցին ընթացիկ մրցաշրջանի առաջատարին:

«Վիլլան» 2010թ-ի օգոստոսից հետո առաջին անգամ տնային երկու անընդմեջ խաղում հաղթանակ տարավ, ինչի շնորհիվ բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում: Լամբերտը դա լուրջ ձեռքբերում է համարում:

-Ես այստեղ եմ արդեն երկու մրցաշրջան, սակայն սա լավագույն հաղթանակն էր, որ մենք ունեցել ենք: Առանց որևէ կասկածի, սա մեր լավագույն խաղն էր:

Մենք հաղթեցինք մի թիմի, որը 2 տարի առաջ ճանաչվեց Եվրոպայի ուժեղագույն ակումբը՝ հաղթելով Չեմպիոնների Լիգան, որն այժմ գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, որն ունի ֆինանսական ահռելի միջոցներ և բարձրակարգ շատ ֆուտբոլիստներ:

Իսկ մեր ֆուտբոլիստների մի մասը նոր է ծանոթանում Պրեմիեր Լիգային: Այն ինչ նրանք արեցին, ուղղակի ֆանտաստիկ էր,- Լամբերտի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր