• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոչետինոն չի պատժվի իր ագրեսիվ պահվածքի համար

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի պատժվի կիրակի օրը կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո իր ագրեսիվ պահվածքի համար։

Հիշենք, որ Պոչետինոյին խաղավերջում չափազանց զայրացրեց մրցավար Էնթոնի Թեյլորի սուլիչը։ Նա համարում էր, որ «Չելսին» պետք է ժամանակ տրվեր գրոհը ավարտին հասցնելու համար։

Պոչետինոն հարվածել է չորրորդ պաշտոնյա Քրեյգ Փոուսոնին, նախքան խաղադաշտ դուրս գալը և Թեյլորի վրա բղավելը:

Թեյլորը Պոչետինոյին դեղին քարտ ցույց տվեց, և միայն «Չելսիի» մարզչական շտաբի անդամների միջամտության շնորհիվ Պոչետինոյի «կրակը» հաջողվեց մարել։

Երբ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով, Պոչետինոն խոստովանեց, որ հատել է թույլատրելիի սահմանագիծը: Արգենտինացի մասնագետը ներողություն է խնդրել Թեյլորից, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» իր գործընկեր Խոսեր Գվարդիոլայից, ում ձեռքը մոռացել էր սեղմել։

Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, ՖԱ-ն գոհ է մնացել Պոչետինոյի՝ Թեյլորից ստացած զգուշացումից։ Ասոցիացիան լրացուցիչ պատժամիջոցներ չի կիրառի Մաուրիսիոյի նկատմամբ։