Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած 4:1 հաշվով պարտությունից հետո «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնեց, որ մրցավարը սպանեց խաղը՝ հաշվելով մրցակցի երկրորդ գոլը, որը խփվեց խաղից դուրս իրավիճակում:
«Էթիհադում» կայացած այդ խաղում 1:1 հաշվի ժամանակ մրցավարը չգրանցեց Դավիդ Սիլվայի խաղից դուրս իրավիճակը, որից հետո էլ «քաղաքայինները» կարևոր գոլ խփեցին:
-Ֆոյը (գլխավոր մրցավար Քրիս Ֆոյ) «սպանեց» խաղը, դա միանշանակ է: Դա ամբողջովին փոխեց խաղը և այժմ չի կարելի որևէ բան վերլուծել: Դա ակնհայտ խաղից դուրս էր:
Իսկ ինչ վերաբերվում է 11 մետրանոցին, ապա ես չեմ կարծում, որ խաղի մեկնարկից մի քանի րոպե հետո պետք է 11 մետրանոց նշանակել,- ասել է Պոչետինոն: BT Sport