Sky Sports պարբերականի հաղորդմամբ, Պրեմիեր Լիգայի միանգամից մի քանի ակումբներ հետաքրքրվում են Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով:
Մեր հայրենակիցը մոսկովյան ակումբի առաջատարներից է, որտեղ տեղափոխվել է անցած ամառ, և այդ պահից մասնակցել է 35 խաղի՝ դառնալով 20 գոլի հեղինակ:
Աղբյուրի համաձայն, Պրեմիեր Լիգայի ակումբների սկաուտները Յուրայի խաղին կհետևեն Գերմանիա – Հայաստան ընկերական խաղի ժամանակ: Եվ չնայած, որ «Սպարտակը» չի պատրաստվում բաժանվել Մովսիսյանից, անձամբ ֆուտբոլիստը չի թաքցնում իր ամբիցիաները:
-Ես լսել եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են Անգլիայում և Գերմանիայում: Եթե ակումբներն առաջարկ անեն, ապա ինձնից ոչինչ կախված չի լինի: «Սպարտակը» գիտի իմ ցանկությունների մասին և բոլոր կողմերը պետք է գոհ լինեն,- ասել է Մովսիսյանը: