Պրեմիեր Լիգայի բոլոր 20 ակումբները հաջորդ մրցաշրջանը կսկսեն իրենց մարզադաշտերում գոլի արձանագրման նոր համակարգով:
Ինչպես հայտնի է, ՖԻՖԱ-ն Ճապոնիայում կայացած աշխարհի ակումբային առաջնության ժամանակ հաջող փորձարկեց GLT (Goal Line Technology) համակարգը: Առաջնությունում խփված բոլոր 21 գնդակները արձանագրեց համակարգը:
Այժմ ՖԻՖԱ-ն արտոնագիր է տվել երկու համակարգի՝ «Hawkeye» և «GoalRef»: Պրեմիեր Լիգան արդեն բանակցություններ է վարում մինչև հաջորդ մրցաշրջանը բոլոր մարզադաշտերում համակարգը տեղադրելու համար:
Երեկ հայտնի դարձավ, որ Պրեմիեր Լիգայի 20 ակումբներ, գումարած այն երեք նորեկները, որոնք կմիանան Չեմպիոնշիպից, պետք է մինչև հաջորդ մրցաշրջանը տեղադրեն նոր համակարգը: